ԱՄՆ-ն 52 մլն դոլար կհատկացնի Հայաստանին

Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար: Այս մասին հայտնել են ԱՄՆ պետդեպից: «Հայաստանի հարցով` բյուջեն ենթադրում է 52 միլիոն դոլար»,- լրագրողներին հայտնել է պետքարտուղարության ներկայացուցիչը` պատասխանելով Հայաստանում տնտեսության ու ժողովրդավարության ամրապնդմանն նպատակով նախատեսված գումարի չափի մասին հարցին: